Միջազգային Հասարակություն 

Լիբանանում ազգային սուգ է հայտարարվել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ

Լիբանանի իշխանությունների որոշմամբ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ երկրում համազգային սուգ կհայտարարվի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի ազգային լրատվամիջոցներին։

Ավելի վաղ Հարիրին իր խորին ցավակցությունն է հայտնել՝ Ժակ Շիրակին «քաղաքական հսկա» և «Լիբանանի բարեկամ» անվանելով:

Ժակ Շիրակի փեսան՝ Ֆրեդերիկ Սալա-Բարուն նախօրեին հայտնել էր, որ նախկին նախագահը մահացել է առավոտյան իր հարազատների շրջապատում:

Ժակ Շիրակը հեռացել է քաղաքականությունից երկու ժամետով երկիրը ղեկավարելուց հետո՝ 1995-ից մինչեւ 2007 թվականը: Ֆրանսիական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 2005-ին քաղաքական գործչի մոտ սրտանոթային համակարգի հիվանդություն էր ախտորոշվել: 2016-ին նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր ավագ քրոջ մահից հետո: Վերջին 3 տարիներին նախկին նախագահը չի մասնակցել պաշտոնական արարողություններին, հազվադեպ է այցելուների ընդունել:

Նույն շարքից