Հասարակություն 

Դատավորները գտնվում են պետության բարձր պաշտպանության ներքո և բոլորս պարտավոր ենք բարձր հարգանք ցուցաբերել դատավորի նկատմամբ․ Ա․ Բաբայան

Անկախ նրանից, թե ինչ կարծիք, համոզմունք կամ վերաբերմունք ունեք դատավորի կայացրած որոշման վերաբերյալ, զերծ մնացեք որևէ կերպ դատավորին հետապնդելուց: Այս մասին գրում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը իր էջում։

«Դատավորները գտնվում են պետության բարձր պաշտպանության ներքո և բոլորս պարտավոր ենք բարձր հարգանք ցուցաբերել դատավորի նկատմամբ: Կրկնում եմ, անկախ այն հանգամանքից, թե մենք ինչ կարծիք ունենք նրա կայացրած որոշման մասին»,- գրում է Բաբայանը:

Նույն շարքից