Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցածը անթույլատրելի է ու տհաճ...
Բայց քանի դեռ դատական համակարգը շտկելու փոխարեն, իշխանությունները շարունակում են վիրավորանքներն ու ճնշումները, նման երևույթները, ցավոք, սպասելի են։ Իսկ եթե գիտակցությունն այդպես էլ չհայտնվի, հետևանքները կարող են անկանխատեսելի լինել»։