Բիզնես Հասարակություն 

Հայաստանը` «ՊրոդԷքսպո-2014» ամենամյա ցուցահանդեսին

analitik.am

Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության եւ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում հայկական վեց գինեգործական ընկերություններ կմասնակցեն ս.թ. փետրվարի 10-14-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայանալիք «ՊրոդԷքսպո-2014» ամենամյա սննդի, խմիչքների եւ դրանց արտադրության հումքի 21-րդ միջազգային ցուցահանդեսին: «Սեմինա Քընսալթինգ», «Մանչո Գրուպ», «Մեծ Սյունիք», «Մարան», «Հին Արենի» եւ «Անուշ-1» ընկերությունները հանդես կգան միասնական հայկական տաղավարում՝ «Հայաստանի գինիներ» խորագրի ներքո եւ կներկայացնեն «Արմավիր Վինյարդս», «Աստաֆյան», «Մաթեւոսյան Վայն», «Մարան», «Հին Արենի», «Դոմեն Ավետիսյան» ապրանքանիշերը:

Վերոնշյալ ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական եւ համաֆինանսավորման աշխատանքներն իրականացնում են Զարգացման հայկական գործակալությունը եւ Արդունաբերական զարգացման հիմնադրամը:

«Պրոդէքսպո»-ն համարվում է Ռուսաստանի Դաշնության եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսը, որը հնարավորություն է ստեղծում նոր գործարար կապերի հաստատման, ոլորտի նորություններին եւ զարգացման միտումներին ծանոթանալու համար:

«Պրոդէքսպո-2014» կունենա 2300 մասնակից 63 երկրներից եւ 35 ազգային տաղավար:

Նույն շարքից