Հայաստան Քաղաքական 

«Լուսավորից որքան հեռու, այդքան` լավ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հեռանալուց հետո պատգամավոր Արման Բաբաջանյանը ոչ միայն խորհրդարանում իր նստելու տե­ղը փոխեց, այլեւ որոշել է աշխատասենյակը տեղափոխել ԼՀԿ-ականներից հեռու, իմքայլականներին մոտ։

Տեւական ժամանակ Բաբաջանյանի համար ազատ աշխատասենյակ չէին գտնում, սակայն երեկ պարզեցինք, որ հատուկ նրա համար աշխատակազմի երկու հոգանոց բա­ժիններից մեկը որոշել են տեղափոխել առաջին հարկ՝ Բաբաջանյանի արդեն նախկին աշխա­տասենյակ, որպեսզի իշխանության պաշտպա­նությամբ զբաղվող պատգամավորը նոր աշխա­տասենյակ ունենա»։

Նույն շարքից