Քաղաքական Միջազգային 

Պուտինի խոսնակը պատասխանել է Սաակաշվիլիին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև 2024 թվականը մտադիր չէ վերականգնել Խորհրդային Միությունը: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը նշել է նաև, որ Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ չեն վարում Թբիլիսիի համար չեզոք կարգավիճակի պահպանման, ինչպես նաև ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ։

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանն ու Ռուսաստանն առհասարակ կարող են դառնալ մեկ երկիր, քանի որ, նրա կարծիքով, Ռուսաստանի ղեկավարության ծրագրերը ներառում են ԽՍՀՄ-ի վերականգնում մինչև 2024 թվականը:

Միևնույն ժամանակ Սաակաշվիլին չի նշել, թե որտեղից է ստացել այդպիսի տեղեկատվություն:

Սաակաշվիլին հայտարարել է նաև, որ Վրաստանի իշխանությունը Մոսկվայի ճնշման տակ, կարող է հրաժարվել անդամակցել ՆԱՏՕ-ին։

Նույն շարքից