Մահացել է ռեփեր Սնուփ Դոգի 10 օրական թոռնիկը՝ Կայ Լավը: Այս մասին հայտնում է Լենտան։
Տղայի մահվան պատճառները չեն նշվում: Նորածնի հայրն ասել է, որ վերջինս մահացել է իր գրկում:
Ինսթագրամի իր էջում Ռեփերի որդին կիսվել է մահացած երեխայի լուսանկարով՝ վերնագրելով այն «սեր» և «լույս»:
«Իմ որդին՝ Կայը, այնքան սեր և պոզիտիվ է բերել այս աշխարհին: Նրա էներգիան կապրի, և սիրո այս 10 օրը միշտ կլինի առանձնահատուկ մեր համար»,-գրել է Բրոդուսը:
«Fox News»-ը հայտնում է, որ ռեփերի որդու` Կորդ Բրոդուսի տղաներից մյուսը՝ Զիոնը, ծնվել է 2015 թվականին, իսկ դուստրը՝ Էլեվենը՝ 2018-ին։