Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու համար դիմում է նրա ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը (խնամակալ, հոգաբարձու) կամ ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխության համաձայն վերը նշված անձանց փոխարեն նրանց կողմից լիազորված անձը (լիազորագիրը պետք է հաստատված լինի նոտարական կարգով):
Անձնագրային ծառայությունում երեխայի և մյուս ծնողի ներկայությունը չի պահանջվում և անձնագիր ստանալու դիմումը չի կարող մերժվել, եթե նույնիսկ երեխան և մյուս ծնողը գտնվում են ՀՀ-ից դուրս։
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյան