Աշխարհում ամենատարածված ըմպելիքներից մեկը սուրճն է, որն ունի հին պատմություն: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն` հավելելով, որ սուրճի հայրենիքը համարվում է Եթովպիան: Ընդունված է կարծել, որ սուրճն արդեն 850 տարեկան է: «Երիտասարդ» տարիքում այն եփել են չհասած հատիկներից, ավելի ուշ սկսել են սուրճ պատրաստել արդեն հասած հատիկներից:
Կա վարկած, որ սուրճի անվանումը` «կոֆե»-ն, կապ ունի Եթովպիայի Կաֆֆե տարածաշրջանի հետ, որը համարվում է սուրճի հայրենիքը: Նաև կարծիք կա, որ անվանումը կապ ունի արաբերեն «կավա» (թարմեցնող) եզրույթի հետ, որն ավելի ուշ հայտնվել է եվրոպական լեզուներում:
Հատկանշական է, որ աշխարհի բոլոր լեզուներով սուրճն ունի նույն անվանումը` «կոֆե»: Միակ լեզուն, որով ըմպելիքն այլ անվանում ունի, հայերենն է: Կա տեսակետը, որ ըմպելիքի հայերեն անվանումն առաջացել է դրա խմելու պրոցեսի նկարագրությունից: Այն խմելու ժամանակ առաջանում են «ս», «ր», «չ» հնչյունները: