Ամերիայի հրեաների հասարակական կազմակերպությունը hայտնի «ok» նշանը (բթի և ցուցամատիմիջոցով օղակ) ճանաչել են ատելություն և «սպիտակամորթ ռասայի գերակայության» խորհրդանիշ: Այս մասին հայտնում է CBS News-ը:
«Մենք հավատում ենք, որ իրավապահ մարմինները և հասարակությունը պետք է լիարժեք տեղեկացված լինեն այս ժեստի նշանակության մասին, որը կարող են ծառայել որպես նախազգուշացման նշան հասարակության մեջ կամ դպրոցներում առկա ատելության մասին»,-ասել է կազմակերպության ղեկավարներից մեկը:

Մայիսին Էստոնիայի պահպանողական ժողովրդական կուսակցության առաջնորդներ Մարտա և Մարտինա Հելմեները մեղադրվեցին այս ռասիստական ժեստն օգտագործելու մեջ: Խտրականանություն խորհրդանշող այս ժեստը ծագել է ամերիկյան ալտրա աջերի առցանց շարժման կողմից, որը նշանակում է «սպիտակամորթների իշխանություն»:
Նախ այն գոյություն ուներ որպես մեմ, բայց դրա լայն տարածումը հանգեցրեց հակառակորդների կտրուկ արձագանքի:
Նշվում է, որ ավելի վաղ դատարանում այս ժեստը ցույց էր տալիս Նոր Զելանդիայի մզկիթներում մարդկանց վրա կրակելու մեջ կասկածվողը։