Տեսանյութեր Հասարակություն 

Հրապարակվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի էքստրեմալ ոչնչացման տեսանյութը

«Կալաշնիկով» կոնցեռնը հրապարակել է տեսանյութ «AK-74M» ինքնաձիգի «էքստրեմալ թեստի» մասին, որի նպատակը եղել է անդադարի ռեժիմով կրակոցներով զենքի ամրության փորձարկումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թեստավորման համար պատրաստվել է 26 պահեստատուփ՝ 30 փափմուշտով, մինչդեռ փորձարկվող զենքը 2014-ի արտադրության էր և արդեն ուներ որոշակի աստիճանի մաշվածություն:

Կոնցեռնի մասնագետներից մեկն իրականացրել է անդադար կրակոցների շարք՝ հասկանալու համար, թե որ պահին զենքը կդադարի կրակել:

«Կալաշնիկով» կոնցեռնում նշել են, որ Պաշտպանության նախարարության պահանջների համաձայն՝ զենքը առանց դադարի պետք է արձակի 180 կրակոց: Կրակոցների այսպիսի տեմպը զենքի համար նորմալ չէ և վաղ թե ուշ հանգեցնում է դրա ոչնչացմանը:

Մասնագետները պարզել են, որ AK-74M- ը ոչ միայն բավարարում է պաշտպանության գերատեսչության պահանջները, այլև գերազանցում է դրանք։

«Կալաշնիկովի» ինքնաձիգ հանդիսանում է համաբանակային զենք, որն ընդունվել է ԽՍՀՄ-ում 1949 թվականին: Այն մշակվել է Միխայիլ Կալաշնիկովի կողմից:

Նույն շարքից