ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պետք է հայտարարվի հազար իմփիչմենտ՝ Վենեսուելայի դեմ իր գործողությունների համար, ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին։
«Նրան մեղադրում են Ուկրաինայի նախագահին շանտաժի ենթարկելու մեջ։ Ես հարցնում եմ, թե ինչու են նրան մեղադրում այս ամենի մեջ, եթե նա դա անում է ամեն օր: Աշխարհի նախագահներին և վարչապետերին կոչ է անում շանտաժի ենթարկել մեզ, զրկել մեզ տնտեսական օգնությունից, վարկերից և հարձակվել մեզ վրա»,-ասել է Մադուրոն։