Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը հրաժարվել է ԱՄՆ-ը ճանաչել որպես խաղաղասեր երկիր

analitik.am

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի կարծիքով, ԱՄՆ-ը չի ձգտում խաղաղության: Նրա խոսքերը մեջբերում է «International Life» ամսագիրը:

«Ես չեմ տեսնում, որ վերջին 2,5 տարվա ընթացքում ԱՄՆ-ի դիրքերում տեղի է ունենա տեղաշարժ դեպի խաղաղություն և պացիֆիզմ»,-ասել է դիվանագետը՝ վկայակոչելով Սիրիայում ամերիկյան ռազմական ներկայության օրինակը։

Ըստ Ռյաբկովի, նույն իրավիճակը կարող է կրկնվել նաև Աֆղանստանում՝ «Թալիբան»-ի հետ համաձայնության գալուց հետո:

Բացի այդ, փոխնախարարը խոսել է Վաշինգտոնի աճող ռազմական բյուջեի մասին, ինչը ցույց է տալիս դրա ռազմականացումը (միլիտարիզացիա)։

Նույն շարքից