Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլին կարծում է, որ Վերին ռադայում արժե ներդնել բաց գրասենյակային տարածք, քանի որ ներկայիս աշխատատեղերն անհարմար են: Այս մասին նա հայտարարել է ուկրաինական 24-րդ ալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հատկանշական է, որ Վերին ռադայում Կրիկլինն աշխատել է ընդամենը մեկ օր, որից հետո ստանձնել է ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։
«Այնտեղ այնքան անհարմար աթոռներ են, դրանք փոքր են, կարճ, ծնկներն ու ոտքերը չեն տեղավորվում: Շատ անհարմար է: Ոտքերս սկսում են թմրել, և այդ ժամանակ պարզապես չեմ կարողանում ոտքի կանգնել: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է մեկ շաբաթ անընդմեջ նստել դրանց վրա՝ առանց ոտքի կանգնելու: Դուք կարող եք այնտեղ հաշմանդամություն ձեռք բերել, և ես չեմ կատակում »,-ասել է նախարարը:
Կրիկլինը նշել է, որ պետք է շտապ զբաղվել պատգամավորական անհարմար աթոռների հարցով, այլապես ամեն երկրորդին անհրաժեշտ կլինի բուժել։
«Ես հասկացել եմ, թե ինչու են նրանք այդքան հաճախ դուրս գալիս դահլիճից, որովհետև ինչ-որ պահի ոտքերդ չես զգում»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ իրեն դուր չի եկել լինել ժողովրդի պատգամավորի դերում։