Տեսանյութեր Հասարակություն 

Տեսախցիկը ֆիքսել է Հարավային Կորեայում տանկերի վրա պայթյունի պահը

Հրապարակվել է Հարավային Կորեայի Ուլսանի նավահանգստում գտնվող « Stolt Groenland» նավի վրա պայթյունի պահը: Տեսանյութը տեղադրվել է Twitter-ում՝ 803_Gorani օգտատիրոջ կողմից, փոխանցում է Life-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նավթամթերք տեղափոխող նավի վրա տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Միջադեպի արդյունքում տուժել է 9 մարդ, նրանցից մեկը ծանր վիճակում է:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նավում եղել են Ռուսաստանի քաղաքացիներ: Ռուսաստանի դեսպանատունը ճշտում է այս տեղեկատվությունը:

Նույն շարքից