Թբիլիսին պետք է փորձի երկխոսություն վարել Մոսկվայի հետ և չմեկուսանալ, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ամփոփելով իր ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն ասսամբլեայի 74-րդ նստաշրջանում: Այս մասին հայտնում է «Грузия Онлайн» պորտալը։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա շեշտել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրը դիտարկելիս երկիրն ունի երկու ճանապարհ՝ դիվանագիտական և ռազմական: Քանի որ Թբիլիսին չի դիտարկում վերջին տարբերակը, երկիրը պետք է փորձի նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Նա բարձր է գնահատել Գերագույն ժողովի շրջանակներում կայացած հանդիպումը, որը տեղի է ունեցել Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանիի և նրա ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի միջև:
Ըստ նրա, այս իրադարձությունը դրական արձագանք է ստացել արևմտյան գործընկերների կողմից։