ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՝ օտարերկրյա պաշտոնյաների, այդ թվում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան թագավորական ընտանիքի անդամների հետ ունեցած որոշ խոսակցությունների սղագրությունները տեղափոխվել են գաղտնի համակարգչային ծրագրի մեջ: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ վկայակոչելով ամերիկյան նախկին և ներկա պաշտոնյաներին:
Համակարգի օգտագործումը սկսեց լայնորեն քննարկվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Սպիտակ տան կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Թրամփի զրույցի պատճենը թաքցնելու մասին։