Հասարակություն Ֆեյսբուք 

Այս խտրական վերաբերմունքը կարող է հանգեցնել ծանր հետևանքների. Արսեն Բաբայան

analitik.am

Գործադիր իշխանությունը պարտավոր է հավասարաչափ ապահովել բոլոր դատավորների անվտանգությունն ու արժանապատվությունը: Ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավաբան Արսեն Բաբայանը:

«Եթե գործադիր իշխանությունը դատավորների պաշտպանության իր պարտականությունը կատարում է ընտրողաբար (օրինակ` նույնանման արարքից պաշտպանում է մի դատավորի, բայց հրաժարվում է պաշտպանել մեկ ուրիշ դատավորի), ապա անպաշտպան թողնված դատավորի նկատմամբ պետությունը ցուցաբերում է խտրական վերաբերմունք, դրանով գործադիր իշխանությունը հաստատում է, որ ունի յուրային և իրեն չենթարկվող դատավորներ:

Այս խտրական վերաբերմունքը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, մասնավորապես` հասարակության որոշ շերտեր կարող է համարել, որ ոչ յուրային դատավորներին պաշտպանելու բեռը թողնված է հասարակության այդ շերտերի ուսերին»,-գրել է նա:

Նույն շարքից