Հասարակություն Սպորտ 

Մոուրինյոն աչք է դրել Զիդանի պաշտոնի վրա

analitik.am

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն արդեն մերժել է եվրոպական ակումբների մի շարք առաջարկներ՝ «Ռեալում » աշխատելու համար: Այս մասին հայտնում է Goal-ը:

56-ամյա պորտուգալացուն հրավիրելու հարցում հետաքրքրված թիմերի թվում են «Շալկեն», «Մոնակոն» և «Միլանը»: Մոուրինյոն մերժում է բոլորին, քանի որ նպատակ ունի վերադառնալ Մադրիդի «Ռեալ», որն այժմ գլխավորում է Զինեդին Զիդանը:

Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» առաջատարի դիրքում է` վեց հանդիպումից հետո ունենալով 14 միավոր: Իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում մադրիդյան թիմը 0:3 հաշվով պարտվել է «Պարի Սեն-Ժերմենին»:

Մոուրինյոյի վերջին ակումբը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» է: Պորտուգալացին կարմիր սատանաներին լքեց 2018-ի դեկտեմբերին՝ Անգլիայի առաջնությունում գրանցած մի շարք անհաջողություններից հետո:

Նույն շարքից