ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում լուսանկար է հրապարակել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և գրառում արել.
«Պաշտպանության նախարարի հետ քննարկում ենք զորավարժությունների ընթացիկ արդյունքները»,-գրել է վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։