Շուրջ 30 պետությունների և կառավարությունների ղեկավարներ կմասնակցեն Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությանը, որը տեղի կունենա Փարիզում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Europe 1» ռադիոկայանին։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը կմասնակցի հրաժեշտի արարողությանը։
Հայտնի է, որ Պուտինից բացի, արարողությանը կմասնակցեն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Իտալիայի նախագահ Սերժիո Մատարելան, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և այլոք: