Տեսանյութեր Հասարակություն 

Երևանում ծառի ճյուղերն ընկել են «Mercedes»-ների վրա /տեսանյութ/

 

 

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում քամուց ծառը պոկվել, ընկել է կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ծառի ճյուղերը կոտրվել, ընկել են կայանած «Mercedes A170» (վարորդ՝ Լուսինե Գ.) և «Mercedes E300» մակնիշների ավտոմեքենաների վրա: Վնասվել են ավտոմեքենաների տանիքները և շարժիչի հատվածի թիթեղները:

Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղերն ավտոմեքենաների վրայից:

 

 

 

 

Նույն շարքից