Տեսանյութեր Քաղաքական Միջազգային 

Թրամփը կոռուպցիայի մասին տեսանյութում ցույց է տվել Պորոշենկոյին /տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որում մեղադրում է Դեմոկրատական կուսակցությանը ոչ արդարացված իմփիչմենտի փորձի մեջ: Այս մասին հայտնում է Լենտան։

Տեսանյութում երևում են ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն․ «Ջո Բայդենն Ուկրաինային խոստացել է միլիարդ դոլար, եթե նրանք աշխատանքից ազատեն իր որդու ընկերության գործը քննող դատախազին»,-ասվում է տեսանյութում։

Դրան հաջորդում է Բայդենի` նախորդ տարվա հունվարին Վաշինգտոնում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկման ժամանակ ունեցած ելույթն այն մասին, որ 2016 թվականին նա պահանջել է, որպեսզի Ուկրաինայի ղեկավարությունը պաշտոնանկ անի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին․ «Եթե դատախազն աշխատանքից չազատվի, դուք չեք ստանա գումարը»,-ասել է նա:

Տեսանյութի վերջում ասվում է, որ դեմոկրատները փորձել են հեռացնել Թրամփին նախագահությունից այն բանից հետո, երբ նա խնդրել է Ուկրաինայի ղեկավարությանը հետաքննել կոռուպցիոն գործը:

Նույն շարքից