Քաղաքական 

Մենք որպես ԵԱՏՄ նախագահող երկիր զգալի ջանքեր ենք գործադրել ՝ զարգացնելու ԵԱՏՄ արտաքին կապերը և ընդլայնելու առևտրի աշխարհագրությունը․ Ն․ Փաշինյան

Կրթությունը, գիտելիքն ու նորարարությունը մեր պետությունների զարգացման գրավականն ու շարժիչ ուժն են։  Սինգապուրի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թվարկված գործոններին ավելացել են նաև պատմական սերտ առնչությունները, «որոնք լրացուցիչ խթան են մեր հարաբերությունների համար»։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի երևանյան նիստի շրջանակներում Սինգապուրի հետ եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունները կստորագրեն համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր և ազատ առևտրի մասին համաձայնագիր։

Նաև՝ Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվելու է ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր։ «Մենք որպես ԵԱՏՄ նախագահող երկիր զգալի ջանքեր ենք գործադրել ՝ զարգացնելու ԵԱՏՄ արտաքին կապերը և ընդլայնելու առևտրի աշխարհագրությունը»,- ասաց Փաշինյանը։

«Այդ շրջանակներում  Սինգապուրը եղել է մեր ուշադրության կենտրոնում»,-նշեց Հայաստանի վարչապետը։

Նա հույս հայտնեց, որ այս համաձայնությունները թույլ կտան աշխուժացնել Հայաստանի և Սինգապուրի միջև ՏՏ և նորարարական ոլորտների համագործակցությունը:

Նույն շարքից