Քաղաքական 

Հաջորդ տարի նախատեսվում է Սինգապուրում կազմակերպել Հայաստանի օրեր․ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն ուրախությամբ արձանագրեց, որ իր այցի ընթացքում Սինգապուրի հետ ստորագրված մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին հուշագիրն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս։

«Հաջորդ տարի նախատեսվում է Սինգապուրում կազմակերպել Հայաստանի օրեր, որոնք կնշանավորվեն մի շարք միջոցառումներով։ Վստահ եմ, որ դա կնպաստի ինչպես բարեկամ ժողովուրդների փոխճանաչելիությանը, մարդկային շփումների խրախուսմանը, այնպես էլ զբոսաշրջության և տնտեսական գործունեության ակտիվացմանը»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը, այս համատեքստում,  խորհրդանշական համարեց, որ գալիք տարում նշվելու է Սինգապուրի հայկական  եկեղեցու 185 ամյակը։

« Երախտապարտ ենք, որ հայկական նյութական և հոգևոր ժառանգությունը Սինգապուրում պահպանում են ամենայն հոգատարությամբ»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նույն շարքից