Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում ընդունեց Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունին, որի հետ էլ հանդիպումից հետո հայտարարություններով հանդես եկավ: Լի Սյան Լունն իր խոսքում հիշատակեց Փաշինյանի այցը Սինգապուր և կարևորեց երկու երկրների փոխհարաբերությունները։
«Մեր երկրների կապերը 19-րդ դարից են սկսվում»,- նշեց Սինգապուրի վարչապետը։ Լի Սյան Լունը խոսեց նաև Սինգապուրի «փոքրիկ, բայց աշխույժ» հայկական համայնքի մասին, որը նրա խոսքով՝«նշանակալի դերակատարություն է ունեցել Սինգապուրի հասարակական կյանքում»։
Սինգապուրի վարչապետը իր ելույթում հիշատակեց նաև հայկական եկեղեցին, որը Սինգապուրի ամանահին ելկեղեցին է և պահպանվում է որպես ազգային արժեք նաև իրենց համար։
Լի Սյան Լունն ասաց, որ այսօր Փաշինյանի հետ քննարկել են երկու երկրների երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։
«Մեր երկու պետությունները շատ տարբեր են աշխարհագրական դիքով, երկուսն էլ տարբեր ճանապարհներով են գնացել դեպի անկախություն, բայց երկուսն էլ ձգտում են դարպաս ծառայել մեր տարածաշրջաններում, երկուսս էլ կարևորում ենք ազատ և բաց առևտուրը, երկուսս էլ կարևորում ենք բազմակողմ միջազգային հարաբերությունները և միջազգային իրավունքի գերակայությունը»,- ասաց Սինգապուրի վարչապետը։
Սինգապուրի վարչապետը նշեց, որ օրակարգում է եղել նաև իրենց երկրի ու Եվրասիական տնտեսական միության միջև կնքվող համաձայնագրերի փաթեթը, որ տնտեսական համապարփակ համագործակցության և ազատ առևտրի հնարավորություններ է ստեղծում: