Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում․ առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղայի դի

Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում 1 տարեկան տղա երեխան կորել է, և նրան գտնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վայոց Ձորի մարզի փրկարարները մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հակոբ Սարգսյանի, վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ՝ Ոստիկանության Վայքի բաժնի մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև՝ որոնվող երեխայի հարազատներն ու համաքաղաքացիները Ջերմուկի խճուղի 1-ին նրբանցքում գտնվող մայր առվում հայտնաբերել են 1-ամյա Արամ Թ․-ի դին։

Փրկարարները դուրս են բերել դին և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նույն շարքից