Բիզնես Հասարակություն 

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը զգալի աճել է. Էկոնոմիկայի նախարարություն

analitik.am

Անհրաժեշտ է ստեղծել տարածաշրջանային համատեղ զբոսաշրջային արտադրանք, որպեսզի ԱՊՀ երկրները համաշխարհային շուկայում առավել մրցունակ դառնան: Այս մասին փետրվարի 12-ին հայտարարել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության Մեխակ Ապրեսյանը «ԱՊՀ-2014. Զբոսաշրջության տարի» թեմայով Մոսկվա-Կիեւ-Աստանա-Քիշնեւ-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում:

Նրա խոսքով՝ ԱՊՀ անդամ երկրների շրջանում զբոսաշրջության ոլորտում առկա է արդյունավետ համագործակցություն:

«Հայաստանում զբոսաշրջության ոլորտը առաջնային է հայտարարվել: Նաեւ մշակվել է ԱՊՀ-ում զբոսաշրջության տարվան նվիրված միջոցառումների ծրագիր: Մենք բավական շատ ավանդական փառատոներ կկազմակերպենք, ինչպես օրինակ Ախթալայում սեպտեմբերին անցացվող «Խորովածի փառատոնը», «Մշակութային ժառանգություն», «Օձունի գանձը» փառատոները, «Տոլմայի փառատոնը» հուլիսին, հոկտեմբերի առաջին շաբաթում կանցկացվի «Գինու փառատոնը», - նշել է Ապրոսյանը եւ հավելել, որ Հայաստանում զբոսաշրջությունը դինամիկ զարգանում է, եւ վերջին 13 տարում երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը զգալի աճել է: Ըստ նրա՝ քայլեր են ձեռնարկվում նաեւ ձմեռային եւ զբոսաշրջության այլ տեսակների զարգացման ուղղությամբ:

Նշենք, 2014թ. ԱՊՀ-ում զբոսաշրջության տարի է հայտարարվել: Սա կնպաստի զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության աշխուժացմանը:

Նույն շարքից