Մինչ ԱՄՆ Կոնգրեսում երեկ քննարկվում էին Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցերը, ուզում եմ հիշեցնել, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդհանրապես չի անդրադարձել այդ հարցերին։ Այս մասին գրառում է կատարել Արմեն Աշոտյանը։
«Հուսամ, հիշում եք, որ ԵԽԽՎ նստաշրջանին իր ելույթում արդեն 1.5 տարի Հայաստանի անունից հանդես եկող անձը ընդհանրապես չի խոսել Հայոց ցեղասպանության մասին։
Ահա սա է այսօր պետության անունից վարվող արտաքին քաղաքականության եւ իրական ազգային օրակարգի միջեւ օրեցօր խորացող անդունդի դրսեւորումներից մեկը»,- գրում է ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը։