Իրավական Հասարակություն 

Փաստորեն գրականության դասագրքերում հաճախակի օգտագործված ազգ, ազգային, մենք, մեր բառերը ներկայացվում է որպես անհանդուրժողականության դրսևորում․ Կ․ Տոնոյան

analitik.am

Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ հայտարարություն է արել։ Նա գրում է․

«Քիչ առաջ տեղեկացա Եվրասիա հիմնադրամի կողմից ֆինանսավորված այս նոր հետազոտության մասին՝ «Ազգային հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում» https://epfarmenia.am/…/Manifestations-of-Tolerance-and-Int…, որում փաստորեն գրականության դասագրքերում հաճախակի օգտագործված ազգ, ազգային, մենք, մեր բառերը ներկայացվում է որպես անհանդուրժողականության դրսևորում...... օրինակ Հովհ. Շիրազի «Էսպրոմտը» ներկայացվում է որպես անհանդուրժողականություն քարոզող բանաստեղծություն և այլն..... ահա, թե ինչից էինք զգուշացնում, գրանտակեր ու ծախու շիզոֆրենիան հարձակվում է բոլոր ոլորտներով.....զարմանում ե՞ք, իսկ ես նորից եմ կարդում Հայկի ու Բելի առասպելն ու քմծիծաղ տալիս՝ ժամանակակից Բելն իր բոլոր նետերը գործի է դնում...... բայց, պարոնայք-
Մենք միշտ խաղաղ ենք մեր լեռների պես,
Դուք ինչքան կուզեք վաճառվեք անհագ,
Մենք ձեր դեմ կելնենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ....
»

Նույն շարքից