Միջազգային Հասարակություն 

Ժամեր առաջ մարդիկ հավաքվել են հրաժեշտ տալու Ժակ Շիրակին

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին հրաժեշտ տալու նպատակով Փարիզի կենտրոնում՝ Հաշմանդամների տան մոտ մարդիկ հավաքվել են հրաժեշտի արարողությունից ժամեր առաջ:

Հրաժեշտի ազգային արարողությունը Հաշմանդամների տանն անցկացնելու գաղափարն առաջարկել են Շիրակի հարազատները:

Երկուշաբթի, սեպտեմբերի 30-ին հայտարարված է համազգային սուգի օր: Կանցկացվի հոգեհանգստի և պաշտոնական հրաժեշտի արարողություն, որին կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և մոտ երեսուն պետությունների ղեկավարներ: Ռուսաստանը կներկայացնի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նույն շարքից