Հասարակություն 

Այսուհետ վարչապետի կամքով պարտադրված դատական վճիռները կկոչվեն վնգստոցներ. Վահան Իշխանյան

Վարչապետն իր հանցանքների համար պատասխանատվության է ենթարկում ուրիշներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը` անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի դեպքով կալանավորված Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին:

«Նոր Հայաստանը ունեցավ իր երկրորդ քաղբանտարկյալը։ Առաջինը բանտում է և մեղադրվում է այն բանն անելու մեջ, ինչը արել է երկրի վարչապետը, երկրորդը բանտում է և մեղադրվում է այն բանն ասելու մեջ, ինչը ասել է երկրի վարչապետը։
Նոր Հայաստանի երկու քաղբանտարկյալները՝ Ռոբերտ Քոչարյան և Նարեկ Մութաֆյան, ում կալանվորման սանկցիան հենց նոր դատարանը տվեց։ Այս ցանկը գնալով աճելու է, որն ուղիղ համեմատական է լինելու վարչապետի տապալման ընթացքին»,- գրում է նա։

Այնուհետև Վ․ Իշխանյանը հաջորդ գրառմամբ հայտնում է` հայտնելով, որ ևս մեկ քաղբանտարկյալ ավելացավ:

«Նոր քաղբանտարկյալ. դատական որոշ վճիռներ այլ անուն են սկսում ստանալ

Երրորդ քաղբանտարկյալը՝ Սարգիս Օհանջանյան, դատարանը նրան կալանքի սանկցիա է տվել այն բանի համար որ նկարահանել է այն որ Նարեկ Մութաֆյանը արտասանել է վարչապետի խոսքը՝ վնգստացող դատավորների մասին։
Ինչքան էլ տհաճ է կրկնենել վարչապետի արտահայտությունները, բայց մարդու իրավունքների պաշտպանությունը ստիպում է դա անել հաստատագրելու համար՝ որ այսուհետ վարչապետի կամքով պարտադրված դատական վճիռները կկոչվեն վնգստոցներ»,- գրել է հրապարակախոսը։

Նույն շարքից