Հասարակություն 

Փարաքարում հաղթել է ավագանու անդամ Դավիթ Մինասյանը, Տանձուտում՝ գործող համայնքապետը

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական էին, իսկ 6-ում՝ արտահերթ: Արտահերթ ընտրություն է անցկացվել նաև Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Փարաքարում հաղթել է ավագանու անդամ Դավիթ Մինասյանը: Երկրորդ տեղում համայնքի ղեկավարի տեղակալ Սարդուր Թևոսյանն է: Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թեկնածուների ձայների տարբերությունը եղել է 240 ձայն: Երրորդ տեղում գործող  համայնքապետ Սամվել Վարդանյանն է, իսկ չորրորդ տեղում՝ ավագանու անդամ Սամվել Ավետիսյանը:

Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում ընտրություններին մասնակցել է 1006 ընտրող: Ձայների նախնական հաշվարկով հաղթել է գործող համայնքապետ Մխիթար Պետրոսյանը հավաքելով 406 ձայն:

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր համայնքի ղեկավար են ընտրում Արմավիրի մարզի Մրգանուշ, Փարաքար, Տանձուտ, Նոր Կեսարիա, Զարթոնք, Արագածոտնի մարզի Ղազարավան, Լոռու մարզի Լուսաղբյուր և Եղեգնուտ, Գեղարքունիքի մարզի Լճափ, Վանեվան, Գեղարքունիք և Շիրակի մարզի Գետափ համայնքներում:

Նույն շարքից