ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր բազմոցին քնած Նիկոլ Փաշինյանի լուսանկարը և կից գրել. «Չգիտեմ՝ ինչպես համոզեմ, որ օրվա մեջ կարելի է նաեւ մեկ ժամ հանգստանալ: 24/7 աշխատելու հետեւանքը))»:
Որոշ ժամանակ անց Աննա Հակոբյանը լուսանկարի մեկնաբանությունում տեղադրել է արթնացած Նիկոլ Փաշինյանի և փոքրիկ Արփիի լուսանկարը` հայտնելով, որ իրականում վարչապետ Փաշինյանն ընդամենը 30 րոպե է քնել.
«Իրականում քնելը 30 րոպե տեւեց:( Ու Արփին չէր մեղավոր, Արփիին ես սենյակից տարել էի:))»: