Արցախյան պատերազմի մասնակից, «Խաչակիրներ» ջոկատից ազատամարտիկ Շահե Աճեմյանն այսպես է արձագանքել վարչապետի՝ համացանցում տարածված լուսանկարներին։ Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ․ «Տարբերությունը .... Պատերազմի մեջ ենք եղել, ռումբերի,արեւի ու անձրևի տակ, խոնավ անտառներում ենք փորձել քնել, զարթնել ենք, տեսել ենք մի թիզ ձյուն է դրել մեր վրա...»։
Պատերազմի մեջ ենք եղել, ռումբերի,արեւի ու անձրևի տակ, խոնավ անտառներում ենք փորձել քնել, զարթնել ենք, տեսել ենք մի թիզ ձյուն է դրել մեր վրա...