Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստան կայցելի երկուշաբթի երեկոյան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի հայ-իրանական օրակարգի հարցերի լայն շրջանակ:
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի ղեկավարներն արդեն երկու անգամ հանդիպել են, տարվա ընթացքում ընթացիկ օրակարգային հարցերը քննարկվել են նաև հեռախոսազրույցների ընթացքում: Ի դեպ, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին վարչապետն իրանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անշուշտ հատուկ անդրադարձ կատարելով նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում երկկողմ համագործակցության հեռանկարին:
Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իրանի նախագահը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում առանձին հանդիպումներ կունենա նաև ԵԱՏՄ անդամ որոշ երկրների ղեկավարների հետ:
Իրանագետ Արմեն Իսրայելյան