Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր էջում գրում է.
«Ուրեմն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է, որ ինքն այլևս այնքան իշխանություն ունի, որ մարզում իր կարգադրությամբ են այսուհետև գյուղապետեր նշանակվելու և ազատվելու։ Քնել-արթնացել ու «հրովարտակ է» արձակել, որ Նորաշեն համայնքի ԸՆՏՐՎԱԾ գյուղապետը ազատված է պաշտոնից։ Ամբողջ գյուղը իրար է խառնել, մարդկանց նորից դեմ դիմաց հանել։
Երեկ ասել եմ, հիմա կրկնում եմ՝ թավշիստների այս բանդան թքած ունի օրենքի ու օրինականության վրա։ Իրենք այլ ռեժիմով են աշխատում, այլ սկզբունքներով առաջնորդվում։ Մենք ծիծաղում ենք, կռակադիլ ասում և այլն, բայց ցավալի փաստն այն է, որ պետություն չկա։ Զավթել են պետությունն ու ինչ ուզում, անում են։ Սա է իրականությունը»։