ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 357-րդ հոդվածի համաձայն՝ «Դատարանները դատավճիռները կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության»:
Տա Աստված... Այս մասին իր էջում գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Բայց մի տեսակ տպավորություն է, որ երբեմն առանձին դատավորներ դատավճիռներ են արձակում ( չեմ կարող ասել՝ «վնգստում», քանի որ դա ասելու և անպատիժ մնալու համար առնվազն պետք է լինել ՀՀ Վարչապետ)՝ ամենևին էլ ոչ հանուն Հայաստանի Հանրապետության...
Հիմա ինչպե՞ս հասկանանք՝ հանուն ում կամ ինչի են դատավճիռներ ու որոշումներ կայացնում նոր Հայաստանի թավշյա դատավորները...»,-գրել է նա: