Անցած շաբաթ կյանքից հեռացած Մարկ Զախարովն ունի մի քանի անշարժ գույք: Ամբողջ գույքի արժեքը հասնում է տասնյակ միլիան ռուբլու: Ամբողջ կարողությունը ժառանգելու է արտիստի դուստրը՝ Ալեքսանդրա Զախարովան, ով միակ ժառանգորդն է: Այս մասին հայտնում է StarHit-ը:
Պարբերականը գրում է, որ Զախարովի կինը մահացել է, իսկ այլ երեխաներ վերջինս չունի:

StarHit-ը հայտնում է, որ Մարկ Զախարովը թանկարժեք անշարժ գույք ունի Մոսկվայի կենտրոնում, ամառանոց Կուրկինոյում, որի մինիմալ գինը հասնում է 50 միլիոն ռուբլու:
Զախարովն ունի նաև Toyota Land Cruiser, որի արժեքը հասնում է 5 միլիոն ռուբլու: Թե որքան դրամական միջոց է կուտակել Լենկոմը 35 տարի ղեկավարած Մարկ Զախարովը, հայտնի չէ: