45-ամյա Ռոբերտ Սփարքսն իր կատարած հանցագործությունից 12 տարի անց մահապատժի է ենթարկվել չորեքշաբթի` սեպտեմբերի 25-ին: Այս մասին հայտնում է Life-ը։
2007 թվականին նա 18 անգամ դանակով հարվածել է իր կնոջը՝ Չերե Ագանեին՝ իբր իրեն թունավորելու փորձ կատարելու համար: Այնուհետև տղամարդը դանակահարել է իր երկու խորթ երեխաներին, որից հետո բռնաբարել սպանված կնոջ երկու դուստրերին:
Մահապատժից առաջ մարդասպանը որոշել է ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց հետ նախկինում կապված է եղել, հայտնում է Texas Tribune-ը :
«Պամելա, դու լսո՞ւմ ես ինձ: Ստեֆանի, Հարդի, Մարկուս ... պատմեք ընտանիքին, որ ես սիրում եմ նրանց: Կներեք ծանր ժամանակների համար: Ես ինձ վատ եմ զգում այն բանից, որ ձեզ ցավ եմ պատճառել։ Ես սիրում եմ ձեզ: Ես պատրաստ եմ»,-ասել է Ռոբերտ Սփարկսը։