ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայնել է, թե ինչու է արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնել Միացյալ Նահանգներ, չնայած Ռուսաստանի պատվիրակության մի մասի համար վիզաների տրամադրման հետ կապված սկանդալին: Այս մասին հայտնում է Life-ը։
Հարցին՝ արդյո՞ք գայթակղություն չի եղել ԱԳ նախարարի մոտ պտտվել Ատլանտյան օվկիանոսից և հրաժարվել ԱՄՆ այցելելուց, ինչպես դա անում էր գերատեսչության նախկին ղեկավար Եվգենի Պրիմակովը, Զախարովան պատասխանել է․ «Այդ պահին, երբ Ատլանտյան օվկիանոսից շրջադարձեր էին տեղի ունենում, բոլորովին այլ իրավիճակ էր: Հիմա առաջադրանքները բոլորովին այլ են՝ պարզապես նվազագույնի հասցնելու այն վնասները, որոնց վրա հույսեր էին դնում այն մարդիկ, ովքեր փորձում էին կանգնեցնել Ռուսաստանի պատվիրակությանը: Ինչո՞ւ մենք պետք է խաղանք նրանց հետ միասին»,-ասել է Զախարովան:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում քննարկել էր որոշ պատվիրակների մուտքի արտոնագրերի տրամադրման վերաբերյալ իրավիճակը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել են, որ դրանք առնչություն չունեն այս դեպքի հետ: