SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը կարծում է, որ այլմոլորակայիններ չկան։ Այս մասին վերջինս հայտարարել է մեկնարկային հարթակում անցկացվող միջոցառման ժամանակ, որտեղ տեղադրված է Starship հրթիռի առաջին ամբողջական հավաքված պատճենը:
«Որքանով գիտենք, մենք միակ կենդանի բանական էակներն ենք։ Միգուցե այնտեղ կյանք կա, բայց մենք չենք տեսել դրա նախանշանները։ Եթե դուք հարցնեիք ինձ, թե ինչ գիտեմ այլմոլորակայինների մասին, ես կասեի, որ ինքս կցանկանայի իմանալ՝ կա՞ն, թե՝ ոչ։ Ես չեմ տեսել դրա հետ կապված ոչ մի նախանշան»,-ասել է Մասկը։
SpaceX-ի ղեկավարը հիշեցրել է, որ երկրայիններն ունեն ընդամենը 700 միլիոն տարի այլ մոլորակները բնակեցնելու համար, մինչև արևը չկործանի մեր մոլորակը:
Պատմություններն այն այլմոլորակայինների մասին, որոնք, իբր, պահվում են 51-րդ գոտում , Tesla-ի ստեղծողն անվանել է ոչ այլ ինչ, քան՝ ինտերնետ մեմ: