Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր աջակցությունը հայտնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քիչ բան է անում Ուկրաինայի համար: Այսպիսով, ըստ «Spiegel» շաբաթաթերթի, Ուկրաինայի առաջնորդը վիրավորել է Գերմանիայի կառավարությանը:
Նշվում է, որ Թրամփի և Զելենսկիի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցում ոչ ոք հաշվի չի առել Մերկելի դիվանագիտական ջանքերը: «Նախևառաջ, հենց Գերմանիայի կանցլերը և այն ժամանակվա արտգործնախարար Շտայնմայերն են արել ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանը չդառնա ռազմական բախման օջախ»,-ասել է Բունդեսթագի պատգամավոր Ռոլֆ Մյութցենիխը:
Ներկայումս Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը փորձում է վերականգնել հավասարակշռությունը Գերմանիայի հետ հարաբերություններում: Նա հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարձր է գնահատում Գերմանիայի կանցլերի անձնական մասնակցությունը:
Այս կոնֆլիկտային իրավիճակի համար պատասխանատվությունը Գերմանիան դրել է ԱՄՆ-ի վրա:
Ըստ Բունդեսթագի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռետգենի, Թրամփի և Զելենսկիի միջև կայացած զրույցը ցույց տվեց, որ ԱՄՆ առաջնորդն իշխանությունն օգտագործում է իր անձնական նպատակների, մասնավորապես` առաջիկա ընտրական մրցավազքի համար:
Իր հերթին Մյութցենիխն ասել է, որ Թրամփի համար ավելի հեշտ է ընդհանուր դժգոհություն հայտնելը, և չձգտելը գործընկերների միջև համաձայնության գալ։