Հասարակություն 

Գարիկ Սարգսյանն անտեսանելի որոշմա՞մբ է համայնքապետին ազատել պաշտոնից

Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանը ազատվել է աշխատանքից, իսկ թե ինչպես կամ ում որոշումով, դեռևս անորոշ է: Նրա փոխարեն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար, իսկ գործող համայանքապետին, ով գտնվում է հերթական արձակուրդում, անգամ չեն տեղեկացրել լիազորութունենրը դադարեցնելու մասին:

Գործող համայնքապետին պաշտպանելու համար Նորաշենում արդեն մի քանի օր է հուզումները չեն հանդարտվում:

«Ես չեմ պատրաստվում իմ լիզորությունները վայր դնել: Թող Արարատի մարզպետը ցույց տա այն որոշումը, որի համաձայն ինձ ազատել է աշխատանքից: Օրենքի որ կետով է նա ինձ ազատել աշխատանքից, ես էլ օրենքին համապատասխան իմ լիազորությունները վայր դնեմ»,- համայնքապետարանի դիմաց հավաքված ժողովորդին ասաց համայնքապետ Նորայր Գրիգորյանը:

Ըստ նրա, Նորաշեն համայնք ունի երկու ղեկավար՝ մեկն ընտրվել է համայնքի կողմից, մյուսին նշանակել է Արարատի մարզպետը:

Բացի այդ, համայնքապետն աշխաատնքից ազատվելու վերաբերյալ անգամ ծանուցում կամ պարզաբանում չի ստացել:

«Եթե նույնիսկ մեկին գնդակահարում են, դատավորն ասում է՝ ձեզ գնդակահարում են այս կամ այն արարքի համար»,- ասաց նա:

Իսկ այն խոսակցություններին, որ ավագանին իրեն անվստահություն է հայտնել, ասաց, որ ավագանու անդամներից մեկը որևէ նիստի չի մասնակցել, ոչ էլ տեղյակ է և եթե նրա անվան դիմաց որևէ մեկը ստորագել է, ապա դիմելու է դատախազություն՝ ստորագրությունը կեղծելու փաստով գործ հարուցելու համար:

Նա նաև պատրաստ է լիազորությունները վայր դնել, եթե նորաշենցիների 30 տոկոսի ստրագրությունը լինի:

Նորայր Գրիգորյանը նաև կոչ է արել հավաքվածներին, որ լարվածություն չստեղծեն, քանի որ ամեն ինչ լուծվելու է օրենքի տառին համապատսխան: Նա վստահ է, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը օրենք է խախտել և եթե չի խախտել:

Գրիգորյանը մարզպետին հրավիրել էր գյուղ, որպեսզի և՛ նորաշենցիներին պատասխան տա, և բերի այն որոշումը, որի հիման վրա իրեն ազատել է աշխատանքից:

Նույն շարքից