Հասարակություն 

Սաուդյան Արաբիայում գնդակահարել են աշխարհի լավագույն թիկնապահներից մեկին

Սաուդյան Արաբիայում սպանվել է գեներալ Աբդել ազիզ ալ-Ֆահմը՝ թագավոր Սալման Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի անձնական թիկնապահը: Այս մասին հայտնում է «Al Arabiya»-ն՝ վկայակոչելով Մեքքայի ոստիկանությանը:

Ըստ իրավապահների, Ալ-Ֆահմը սեպտեմբերի 28-ի երեկոյան այցելել է իր ընկերոջը և նրա տանը ծեծկռտուք է ունեցել մեկ այլ հյուրի՝ Մամդուհ բեն Մեշաալ ալ Ալի անունով հյուրի հետ: Վեճից հետո Մամդուհը հեռացել է տնից, բայց շուտով զենքով վերադարձել և կրակ է բացել բոլոր հյուրերի վրա:

Ալ-Ֆահմը ստացել է ծանր վնասնվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Հրաձգության արդյունքում տուժել է նաև երկու այլ մարդ, ներառյալ տան տերը։

Մամդուհը հրաժարվել է հանձնվել և դեպքի վայր ժամանած ոստիկանները գնդակահարել են նրան։

Գեներալ Ալ-Ֆահմը համարվում էր աշխարհի լավագույն թիկնապահներից մեկը։ Նա աշխատել է նաև հանգուցյալ թագավոր Աբդալլայի հետ, որից հետո դարձել է նրա եղբոր՝ Սալմանի թիկնապահը։

Նույն շարքից