Հասարակություն 

Մահացել է Յուրի Մեշկովը

74 տարեկան հասակում մահացել է Ղրիմի նախկին նախագահ Յուրի Մեշկովը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքական գործչի դուստրը՝ Մարիաննա Մեշկովան։ Մահվան պատճառը հայտնի չէ։

Հայտնի է միայն, որ սեպտեմբերի սկզբին Մեշկովը Թուրքիայում անցկացրած արձակուրդի ժամանակ ուղեղի կաթված է ստացել։ Ավելի ուշ, նրան տեղափոխել են ռուսական հիվանդանոց։

Հիշեցնենք, որ Յուրի Մեշկովը Ղրիմի նախագահ եղել է 1994 թվականի փետրվարից մինչև 1995-ի գարունը:

Նույն շարքից