ՀՀ ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանն իր էջում գրում է.
Պարզաբանեմ, որ Պարոն Իվանյանին նոր պաշտոնի չեն նշանակել, պարզապես նրա ղեկավարած վարչությունն անվանափոխվել է և այդ վարչության կազմից առանձնացվել է կիբեռհանցագործությունները, պայմանավորված այն հանգամանքով, որ Կոմիտեի կազմում ստեղծվել է նոր՝ Կիբեռհանցագործությունների քննության վարչություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամուլսարի գործից հայտնի դարձած Յուրի Իվանյանը նոր պաշտոն է ստացել: