Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Վանեցյանը պետք է զուսպ լինեն. Րաֆֆի Հովհաննիսյան

Բոլոր պետական պաշտոնյաները պետք է զուսպ լինեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ բոլորն իրավունք ունեն հայտարարություն անել, սակայն պետք է զուսպ լինեն․ «Դա վերաբերում է թե՛ նախկին, թե՛ հատկապես ներկա պաշտոնյաներին։ Դա վերաբերում է նաև անվտանգության ծառայողներին և երկրի վարչապետին։ Բոլորը պետք է զուսպ լինեն»։

Հովհաննիսյանի խոսքերով, աշխարհն է նայում և վերլուծում, այդիսկ պատճառով պետք է զուսպ լինել․ «Դա վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, Արթուր Վանեցյանին, բոլորին՝ անխըտիր, առանց բացառության»,-ասել է Հովհաննիսյանը։

Նույն շարքից