Քաղաքական 

Կոնկրետ սպանությունների հետ կապված փաստեր չկան․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի մասին

Մարտի 1-ի հարցով իմ անձնական և «Ժառանգության» հավաքական տեսակետը եղել է այն, որ բոլոր պատկան կազմակերպությունները, բոլոր պաշտոնյաները, բոլոր նախագահները, որոնք առնչվել են Մարտի 1-ի հետ ու տեղեկություններ ունեն, պետք է վկայություն տան, կանչվեն հարցաքննության: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ում խոսքերով, եթե հիմա կատարվում է հենց դա, կարելի է միայն ողջունել: Հովհաննիսյանը կարծում է, որ Մարտի 1-ի հարցը պետք է լուծել, պետք է արդարություն լինի, ամեն ինչ պետք է պարզվի, մեկընդմիշտ պետք է խնդրին լուծում տրվի, որից հետո հնարավոր կլինի առաջ գնալ. «Բոլոր մեղավորներն ի վերջո պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքի համաձայն:

Ես չգիտեմ, թե երբ մենք այդ օրը կտեսնենք: Մենք գիտենք, որ երկրորդ նախագահը մինչև հիմա կալանքի տակ է, բայց ոնցոր կոնկրետ սպանությունների հետ կապված փաստեր չկան: Միգուցե դրանք պահվում են կոնկրետ դատավարության համար: Ես հույս ունեմ, որ դրանք կան, քանի որ ի վերջո այս հարցը պետք է իր տրամաբանական ավարտին բերվի: Ամեն դեպքում, որ երկու նախագահների եռանկյուն ներքո ամբողջ ճշմարտությունը պետք է ասպարեզ դուրս բերվի: Եթե դրանից պակաս բան լինի, գործընթացն իր նպատակին չի ծառայի: Ես գիտեմ, որ գործող վարչապետը վկայություն է տվել, բայց գիտեմ, որ վկայություն պետք է տան բոլորը՝ երդման տակ: Մեղավորները պետք է պատասխանատվության կանչվեն: Եթե կարող ենք անել, ուրեմն նոր Հայաստանում ենք, եթե չէ, ուրեմն նոր Հայաստանում չենք»,-ասել է Հովհաննիսյանը:

Նույն շարքից