Հասարակություն 

Ջալանջալան՝ Երևանում. Սինգապուրի վարչապետը հրապարակում է արել գիշերային զբոսանքի մասին

Հայաստանում այցով գտնվող Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը թվիթերյան և Ինսթագրամի իր էջերում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել Երևանում գիշերային զբոսանքից:

Վարչապետը հատուկ նշել է, որ զբոսանքի ժամանակ հայկական լավաշ է համտեսել. «Ջալանջալան՝ (զբոսանք) Երևանի գեղեցիկ փողոցներում»,-գրել է նա իր էջում:

Հիշեցնենք, որ Սինգապուրի վարչապետը Հայաստան է եկել ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար:

Նույն շարքից